Microsoft-ը պատրաստվում է գնել բաց կոդով ծրագրերի տեղադրման ամենամեծ հարթակը` GitHub-ը

Microsoft ընկերությունը պատրաստվում է ձեռք բերել բաց կոդերով ծրագրավորման ամենամեծ հարթակը`   GitHub-ը։

GitHub-ում Apple-ի, Amazon-ի կամ Google-ի ծրագրավորողները տեղադրում են իրենց գրած կոդերը, որոնք բաց են այլ ծրագրավորողների օգտագործման համար։

Github–ի ձեռքբերումը Microsoft- ի` ավելի վաղ որդեգրած քաղաքականության տրամաբանական շարունակությունն է։