Google Pixel–ը կթողարկվի 2019–ին

Թվիթթերի օգտատեր Ռոլանդ Կվանդտը  իր միկրոբլոգում գրել է, որ  Google–ի հաջորդ սմարթգոնը`   Pixel–ը կթողարկվի 2019–ին և կդասվի միջին արժեք ունեցող սմարթֆոնների շարքին։

Ռոլանդի ավելի վաղ տարածած հայտարարություններն ու ենթադրությունները իրավացի են դուրս եկել, այդ պատճառով էլ Google Pixel–ի  2019–ին թողարկվելու փաստը ուշադրության արժանի է։

Թվիթի համաձայն, որոնման խոշոր հսկան աշխատում է մի սմարթֆոնի վրա, որը կունենա  Qualcomm Snapdragon 710 պրոցեսոր։ Այս չիփսեթը թույլ է տալիս բյուջետային սմարթֆոններին ունենալ այնպիսի գործառույթներ ինչպիսիք են օրինակ` տեսանյութերի 4K ձայնագրումները և արհեստական բանականության տարրերի առկայությունը։ Սա այն ամենն է, ինչ հայտնի է ապագա գաջեթի մասին։

Ամեն դեպքում բյուջետային  Pixel–ը չի ներկայացվի այնքան ժամանակ  մինչև չթողարկվեն   Pixel 3 և 3XL  մոդելները։ Ամենայն հավանականությամբ, սմարթֆոնը նախատեսված կլինի զարգացող երկրների համար։ Այն համալրված կլինի   Android One օպերացիոն համակարգով. և կմրցակցի ծHonor 10 , OnePlus 6 և Samsung A8 Plus մոդելների հետ։