Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունիսի 4)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Time + Date Calculator 

Գինը՝ 0.99$ – անվճար

Հավելվածը բաղկացած է 9 տարբեր գործիքներից։ Ուղղակի պետք է ընտրել, թե հաշվարկի որ ձևաչափն եք նախընտրում և վերջ` հավելվածը կհաշվարկի։

Unbearably Adorable Panda 

Գինը՝ 0.99$ – անվճար

Ձեր զրուցարանը դարձրեք ավելի հետաքրքիր սթիքերների այս հավաքածուի միջոցով։ Սթիքերների հավաքածուն ներառում է մոտ 70 պանդա սթիքեր։

1001 Inspirational Quotes

Գինը՝ 0.99$ – անվճար

Սկսեք ձեր օրը ոգևորող և մոտիվացնող մտքերից։ Հավելվածը կապահովի օրվա մոտիվացիայի չափաբաժինը։ Այն ներառում է 1001 տարատեսակ ոգևորող մեջբերումներ, մտքեր։