5 հետաքրքիր փաստ Մարկ Ցուկերբերգի մասին

5 հետաքրքիր փաստ Մարկ Ցուկերբերգի մասին

1. Ինչո՞ւ ֆեյսբուքի միջերեսի գույնը ընտրվեց կապույտը: Իրականում Մարկ Ցուկերբերգը չի տարբերակում գույները և միակ գույնը, որը նա տեսնում է,  կապույտն է:

2.Մարկ Ցուկերբերգը 2009 թվականին հետևելով խոշորագույն կազմակերպությունների թոփ մենեջերների օրինակին` իր աշխատավարձը Ցուկերբերգը կրճատեց մինչև 1$: Սակայն դա չի խանգարում, որ ներկա պահին նրա ունեցվածքը կազմի մոտ 32 միլիարդ ԱՄՆ դոլար: 1$ աշխատավարձով են աշխատում նաև Google-ի համահեղինակներ Լարրի Փեյջն ու Սերգեյ Բրինը, Oracle-ի, Zynga-ի, НР-ի, Yahoo!-ի տնօրենները։

3, 2011 թվականին Մարկ Ցուկերբերգին իր համակուրսեցները` Վինկլվոսսներ եղբայրները, մեղադրեցին  իրենց գաղափարի գողության մեջ, վեճը հարթելու համար Ցուկերբերգը եղբայրներին վճարեց 65 մլն ԱՄՆ դոլար:

4. Մարկ Ցուկերբերգը 2-րդ կուրսը դեռ չավարտած հեռանում է Հարվարդից` իր երազանքին հետևելու  համար: Ոմանց համար Հարվարդում սովորելը կյանքի նպատակ է, իսկ Ցուկերբերգը այլ կարծիքի էր այդ ժամանակ: Համաձայնեք, որ ճիշտ որոշում էր այդ պահին Հարվարդից հեռանալը, հակառակ դեպքում չէր լինի համար 1 սոցցանցի տնօրեն Մարկ, այլ կլիներ Հարվարդի փիլիսոփայության ֆակուլտետն ավարտած Մարկ:Բացի այդ նա սխալը շտկեց անցյալ տարի և, վերջրվերջո, ավարտեղ Հարվարդը։

5. Մարկ Ցուկերբերգի կարծիքով մարդիկ լինում են 2 տեսակի` օգտագործողներ և ծրագրավորողներ: Առաջինները, ստանալով համակարգիչը, օգտագործում են այն, իսկ երկրորդները` սկսում են փոխել այն և օգտագործել` բարդ խնդիրներին պարզ լուծումներ տալու համար :

Թեգեր: Facebook, Mark Zuckerberg