Վնասվում է արդյո՞ք սմարթֆոնը լիցքավորման ժամանակ օգտագործելիս

Մեզնից շատերը հաճախ սմարթֆոնը լիցքավորելիս դրանով կատարում են հավելյալ գործողություններ` զրուցում, սոցցանցային լրահոսը թերթում կամ ֆիլմ դիտում։

Շատերը կարծում են, որ սա վատթարացնում է սմարթֆոնի աշխատանքը, ոմանք էլ վստահ են` սմարթֆոնը դրանից չի տուժում։

Միֆ, թե՞ իրականություն, վնասվում է արդյո՞ք սմարթֆոնը լիցքավորման ժամանակ այն օգտագործելիս, թե` ոչ։

Մասնագետները կարծում են, որ` ոչ, բայց մեկ պայմանի դեպքում։ Եթե սմարթֆոնն ունի օրիգինալ աքսեսուարներ, այլ ոչ չինական կրկնօրինակ, ապա կարող եք վստահաբար այն օգտագործել անգամ լիցքավորման ժամանակ։ Միակ կարևոր նախապայմանը` սմարթֆոնն ամեն պարագայում լիցքավորեք առանց պաշտպանիչ պատյանի։ Սա թույլ կտա, որպեսզի ռետինե պատյանը հավելյալ ճնշում չգործադրի և չտաքացնի գաջեթի մարտկոցը։