Samsung Galaxy S10-ը կստանա մատնահետքի սքանավորման տեխնոլոգիա

Samsung Galaxy S10-ը կստանա մատնահետքի սքանավորման տեխնոլոգիա

Ինչ Apple–ը ներկայացրել է իր  Face ID տեխնոլոգիան, շուկայի մյուս հսկաները աշխատում են մտածել ոչ պակաս ինովացիոն լուծումներ։ Օրինակ` հարավկորեական Samsung–ը կներկայացնի մատնահետքի ուլտրաձայնային սքաներ։

Լուրերի համաձայն, Samsung–ի սմարթֆոները սկատան էկրանում ներկառուցված մատնահետքի հատուկ սքաներ, որի հեղինակը   Qualcomm ընկերությունն է։ Այս տեխնոլոգիան ուլտրաձայնի միջոցով կարող է ընդունել ու ճանաչել օգտատեիրոջ մատնահետքը։

Ուլտրաձայնային սենսորները տեղադրված կլինեն գաջեթի հետևի մասում։

 

Samsung–ն ավելի վաղ էր սկսել այս տեխնոլոգիայի մշակումը` դեռ Galaxy S8–ի նախագծման ժամանակ։ Սքաների աշխատանքի հիմքը կլինի  Qualcomm Sense Snapdragon–ը։

Samsung ընկերությունը պատրաստվում է նոր տեխնոլոգիան ցուցադրել    2019–ին կայանալիք   CES 2019–ի ցուցահանդեսի ժամանակ։ Իսկ  Galaxy S10–ի շնորհանդեսը կկայանա MWC 2019–ի ընթացքում։