Snapchat–ն ու Instagram–ը վատ են ազդում օգտատերերի հիշողության վրա

Snapchat–ն ու Instagram–ը վատ են ազդում օգտատերերի հիշողության վրա

Նկարների հիման վրա հիշողություն զարգացնելը այդքան էլ հաջող միտք չէ, այս մասին վկայում են Կալիֆոռնիական համալսարանի գիտնականների հետազոտությունները։ Ըստ նրանց, մենք չենք լիցքաթափում մեր հիշողությունը նկարներ դիտելով և չենք պահպանում մեր հիշողությունները նկարներում։

2014 թվականի հետազոտությունները ցույց են տվել, որ թանգարանների այցելուները ավելի քիչ օբյեկտներ են հիշել, եթե լուսանկարել են դրանք։ Ըստ գիտնականների միակ պատճառն այն է, որ այցելուները չեն իտեգրվել միջավայր, այլ ֆոկուսացվել են լուսանկարելու վրա։

Վերջերս հրապարակված հետազոտությունների համաձայն, ուսանողներին առաջարկել են գործողությունների երեք տարբերակ`

  1. դիտել թանգարանի նմուշներն առանց տեսախցիկի առկայության
  2. դիտել ու լուսանկարել նմուշները միաժամանակ
  3. դիտել ու լուսանկարել` գիտակցելով, որ լուսանկարը շուտով կանհետանա` Snapchat–ի սկզբունքով

Հետազոտության յուրաքանչյուր մասնակից պետք է կատարեր այս երեք գործողությունները և առավելագույնս մոտ նկարագրել տեսածը։ Լավագույն արդյունքները առանց տեսախցիկի տարբերակում էին, վատագույնները` Snapchat–ի։

Ի դեպ` հիշողության վատ լինելը ոչ միայն ընթացքում է եղել, այլ նաև շարունակվել գործողությունից որոշ ժամանակ անց էլ։

Ավելի վաղ  Instagram–ը ներկայացրել է   Usage Insight գործառույթը,  որը օգտատերերին թույլ կտար իմանալ, թե ինչքան ժամանակ են վատնում սոցցանցում։