Հայաստանում մեկնարկեց PayX ստարտափի մոբայլ վճարումների համակարգը

Հայաստանում մեկնարկեց PayX ստարտափի մոբայլ վճարումների համակարգը

PayX-ը նորարարական ստարտափ է Հայաստանում, որը ցանկացած վճարումը մեկ հպումով կատարելու հնարավորություն է ստեղծում։ Մեկ անգամ գրանցվելով համակարգում ու կցելով բանկային քարտը՝ կկարողանաք կատարել վճարումներ բջջային հեռախոսով։

PayX հավելվածի ներբեռնումն ու գրանցումն անվճար են, պարզ և անվտանգ: Ամեն անհատ կամ ըկերություն, ով կցանկանա ստանալ/փոխանցել գումար, վճարումներ կատարել՝ օգտագործելով իր բանկային քարտը, կկարողանա գրանցվել PayX-ում:

Բջջային հավելվածն անվճար հասանելի կլինի iOS և Android հարթակներում:

Առաջիկայում ՝ բոլոր խանութներում ու սպասարկման կետերում, որտեղ առկա կինի  լոգոտիպը, հնարավոր կլինի վճարում իրականացնել հեռախոսով՝ QR կոդի ընթերցման միջոցով։ Պարզապես պետք է կատարել 2 քայլ՝ մոտեցնել սմարտֆոնի տեսախցիկը QR կոդին ու սեղմել «վճարել»։

Արդեն իսկ մի շարք խանութներում ու սպասարկման կետերում  փորձարկվում է PayX QR վճարումներ իրականացնելու հնարավորությունը։

Նախագիծը իրականացվում է  VISA-ի աջակցությամբ։

Թեգեր: Armenia, PayX, PayX QR