ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Հակոբ Արշակյանն ամփոփել է հայկական IT-ի 2 շաբաթը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Հակոբ Արշակյանն ամփոփել է հայկական IT-ի 2 շաբաթը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Հակոբ Արշակյանն ամփոփել է իր գործունեության վերջին երկու շաբաթները:

  • Տեղի է ունեցել հանդիպում Philip Morris International ընկերության տարածաշրջանի ղեկավարի և պատվիրակության հետ, քննարկվել են առաջիկայում էլեկտրոնային սիգարետների(i-QOS) բնագավառում Հայաստանում գիտահետազոտական լաբորատորիայի հիմնման, հետագայում նաև արտադրամասի ստեղծմանը վերաբերվող հարցեր: Պատվիրակության անդամները իրենց զարմանքն ու հիացմունքն արտահայտեցին հայ գիտնականների ու ինժեներների ներուժի վերաբերյալ և հրավիրեցին Շվեյցարիայում գտնվող իրենց գործարան՝ ծանոթանալու իրենց գործունեությանը և քննարկելու համագործակցությունն ընդլայնելու հնարավոր ուղիները: Հանդիպմանը մասնակցել է նաև Enterprise Incubator Foundation (EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
  • Microsoft ընկերության տարածաշրջանային ղեկավարի հետ քննարկել ենք Հայաստանի կառավարման համակարգում թվային կառավարման գործիքների ներդրման և լիցենզավորման հարցերը:
  • Ֆրանկոֆոնիայի կազմակերպիչ ընկերության և տեղական երեք կապի օպերատորների հետ քննարկել ենք միջոցառման ընթացքում լարային/անլար ինտերնետի, հեռախոսակապի և այլ համակարգերի գործարկմանը վերաբերող հարցեր: Միջոցառմանը նախատեսվում է հյուրընկալել 8000 հյուրերի՝ ներառյալ 800 լրագրողներ: Հետագա կազմակերպչական հարցերով զբաղվելու է աշխատանքային խումբը:
  • Royal Fronts Investments արաբական ընկերության հետ քննարկել ենք հայկական ընկերությունների հետ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները, կազմակերպվել են հանդիպումներ լոկալ ընկերությունների և ներդրումային ֆոնդերի հետ:
  • «Օպերատորների հայկական միություն» ԻԱՄ, «Ինտերնետ Հանրություն» ՀԿ (ISOC) և «Հայաստանի մալուխային հեռուստահեռարձակողների ասոցացիայի» հետ հանդիպում-քննարկումը , որի ընթացում արծածվեցին ոլորտում արդի հիմնախնդիրները և հնարավոր լուծման տարբերակներն ու ուղիները
  • Locator Group ընկերության հետ քննարկել ենք Հայաստանի մարզերում տրանսպորտային ցանցի թվային ինֆրաստրուկտուրայի ստեղծման հարցը և դրա ֆինանսավորման ու ներդրման մեխանիզմները։
  • Գևորգ Գորգիսյանի հետ քննարկել ենք զինապարտության օրենքում ինժեներների մասին փոփոխություն կատարելու մասին նախագիծը։
  • ՏՀՏ գործատուների միության հետ քննարկվել է ինժեներական կրթությանը, ստարտափերին, ինժեներության զարգացման կարևոր ուղղություններին վերաբերվող հարցեր։
  • Մասնակցել եմ Union of Information Technology Enterprises-UITE 18-րդ համաժողովին, միությունը ներկայացրել է իրենց ծրագիրը և տեսլականը։
  • Շահագրգիռ կողմերի հետ տեղի է ունեցել քննարկում լիցենզավորելու մասին օրենքում փոփոխությունններ կատարելու մասին՝ Հայաստանում տիեզերական սարքերի նախագծմամբ և արտադրությամբ զբաղվող ընկերություններին լիցենզիա տրամադրելու համար։
  • Մասնակցել եմ Դուշանբեում կայցած ԱՊՀ գագաթաժողովին, որտեղ հանդիպումներ եմ ունեցել Ղազախստանի Էներգետիկայի փոխնախարարի, Ռուսաստանի էկոնոմիկայի փոխնախարարի և Տաջիկստանի կրթության և գիտության նախարարի հետ: Քննարկվել են Հայկական ընկերությունների պրոյեկտների և արտադրանքների օգտագործման հնարավորությունները տվյալ պետություններում և առաջիկայում այդ քննարկումները կտեղափոխվեն գործնական փուլ։
  • Տեղի է ունեցոլ հանդիպում ռուսական MAYKOR ընկերության ղեկավարության հետ, քննարկվել են Հայաստանի տրանսպորտային ցանցի արդիականացմանը, թվայնացմանը, ինչպես նաև կենտրոնացված վճարային համակարգի անցմանը վերաբերվող նախագիծ։
  • Եղել են տարաբնույթ այլ հանդիպումներ ու քննարկումներ մասնավորապես միջազգային կազմակերպություններին Հայաստան բերելու, ստարտափերի հոսքի ավելացման, կրթության և գիտահետազոտության ոլորտներում բարելավման և այլ ուղղություններով:

 

Հրապարակումը վերցված է Հակոբ Արշակյանի Facebook-յան էջից: