Google-ը կսկսի բիթքոինի գովազդի արգելափակումը՝ իր թոքենի առաջմղման համար

Google-ն, ինչ սկսել է զբաղվել  սեփական կրիպտոարժույթի գերծարկմամբ, ստվերում է սկսել թողնել մյուս կրիպտոարժույթները: Այս անգամ ընկերությունը որոշել է արգելել բիթքոինի գովազդը ցանցում:

Շատ փորձագետներ Google-ին մեղադրում են անբարեխիղճ մրցակցության մեջ և նշում, որ թվային փողերի գովազդի արգելքը կարող է կապված լինել միայն խարդախությունից օգտատերերին պաշտպանելու հետ: Blackmore Group ներդրումային ընկերության ղեկավար Ֆիլիպ Նունը զարմացել է, որ ընկերությունն արգելափակում է թվային փողերի հետ կապված հայտարարությունները, սակայն թույլ է տալիս ազարտային խաղերի գովազդը:

«Ես կասկածում եմ, որ Google-ն արգելքը սահմանել է մոտ ապագայում սեփական կրիպտոարժույթի ստեղծման ծրագրերի պատճառով»,- հայտարարել է Blackmore Group-ի գլխավոր տնօրենը:

Google-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել մեղադրանքները, սակայն 2018 թվականի մարտին ընկերությունը հաստատել է, որ մշակողների մի քանի խումբ ունի, որոնք ուսումնասիրում են տեղաբաշխման ռեեստրի տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները:

Facebook-ից և Twitter-ից հետո, ընկերությունը հայտարարեց, որ արգելում է  կրիպտոարժույթների, ICO-ի, վիրտուալ դրամապանակների, բինարային գործարքների, ինչպես նաև թվային դրամի վաճառքը խթանող ցանկացած գովազդային հայտարարություն: Նոր օրենքն ուժի մեջ կտմնի այս ամիս: