Apple-ը ներկայացրեց iOS 12-ը. FaceTime-ում ավելացել է խմբակային զանգի հնարավորությունը

Apple-ը ներկայացրեց iOS 12-ը. FaceTime-ում ավելացել է խմբակային զանգի հնարավորությունը

Մշակողների համար նախատեսված  WWDC 2018-ը ընթացքում  Apple-ը ներկայացրեց   iOS 12 նոր օպերացիոն համակարգը, որի բետա տարբերակն օգտատերերին հասանելի կլինի արդեն այսօր: Օպերացիոն համակարգի փորձնական տարբերակը նախատեսված է խնձորային բոլոր սարքավորումների համար սկսած՝   iPhone 5s-ից և iPad Air-ից:

Օպերացիոն համակարգի շնորհանդեսը սկսվեց նրանից, որ Գրեյգ Ֆեդերիգին պատմեց  iOS 12 —ի գլխավոր առանձնահատկության մասին՝ օպտիմիզացիան և բարձր արտարդողականությունը: Ըստ նրա ընկերությունը ուշադրության թիրախում է պահել հին սարքերի արտադրողականությունը բարձրացնելու վրա:  Օպերացիոն համակարգի թարմացված տարբերակում հին սմարթֆոնների մոտ, ինչիսիք օրինակ iPhone 5s-ն են, հավելվածները կգործարկվեն   մոտ  40% ավելի արագ, ստեղնաշարը՝   50% , իսկ տեսակցիկի աշխատանաքը կարագանա մոտ  70%-ով:

 «Фото» ծրագրում ավելացել է  «Для вас» (For You) կետը: Այստեղ կհայտնվեն լավագույն լուսանկարները, որոնք արվել են ինչ-որ կոնկրետ օր, ամիս կամ տարի:   Apple-ը նաև աշխատել է որոնման ծառայության վրա: Այստեղ այժմ կարելի է որոնման ընթացքում մի քանի բանալիներ նշել:

Siri ձայնային օգնականում ավելացել են շորթքաթերը:. Այստեղ արդեն կարելի է ավելացնել սեփական նախադասությունները: Դրանք հրահանգ դարձնելուց հետո կարելի է գործարկել որոշակի հավելվածներ:  iOS 12-ում արդեն կա մի քանի նման նախադասություններ և օգտատերերը ստիպված չեն լինի ամբողջ ցանկն ինքնուրույն մշակել:

Apple-ը հայտարարել է, որ այսուհետ որոշ հավելվածներ կինտեգրվեն ու կսինքրոնացվեն միմյանց հետ:  «Акции»  բաժնում ավելացել է նաև  Apple News-ը,   «Диктофон»-ում՝    iCloud-ի հետ  սինքրոնացվելու հնարավորություն:

iOS 12-ում ավելացել են այնպիսի գործառույթներ, որոնք կօգնեն օգտատերերին ավելի քիչ ժամանակ անցկացնել սմարթֆոնի հետ:   «Не беспокоить»՝ չանհանգստացնել ռեժմի շնորհիվ գիշերը կանցնի խաղաղ՝ առանց ծանուցումների: Դրանց փոխարեն էկրանին կցուցադրվի ժամն ու եղանակը: Առավոտյան սմարթֆոնը կողջունի իր տիրոջը, բայց ծանուցումները դեռ ցույց չի տա:

Ծանուցումներն այժմ խմբավորվում են միմյանց մեջ: 

Միևնույն ժամանակ դրանք կարող են համախմբվել ոչ միայն ըստ տեսակի, այլ նաև ըստ իմաստի: Բացի այդ  Siri-ն կսկսի առաջարկել անջատել չօգտագործվող հավելվածների ծանուցումները:

Համակարգում ավելացել է հավելվածների վրա ծախսած ժամանակը ամրագրելու գործառույթը:

Օգտատերը կարող է կարգավորումներում սահմանափակել օգտագործման ժամանակը: Օրինակ՝ կարելի է սահմանել   Instagram-ի համար 5 րոպե օրվա ընթացքում: Ժամանակը սպառելուց հետո, ծանուցում կհայտնվի, որտեղ կասվի՝ ժամանակն է փակել հավելվածը:

Apple-ն ավելացրել է նաև նոև   Animoji-ներ և ներկայացրել   Memoji գործառույթը: Վերջինս էմոջիներ են, որոնք ստեղծվում են օգտատիրոջ դեմքի տվյալների հիման վրա:

Նման գործառույթ կա նաև  Samsung Galaxy S9-ում: iOS 12-ում, բմականաբար, ներկայացված է վերջինիս մրցակից տարբերակը, որն, ի տարբերություն, թույլատրում է փոխել դեմքի գունը, ձևը և մազերի տեսքը:

FaceTime-ում  վերջապես հայտնվել է խմբակային զանգերի գործառույթը: Այստեղ հնարավոր է զրուցել միանգամից 32 օգտատիրոջ հետ և միևնույն ժամանակ ունենալ լավ կապ: Նաև FaceTime կարելի է կիրառել Animoji և Memoji:

CarPlay-ում հնարավորություն կա արդեն գործարկել ներբեռնած նավիգացիոն հավելվածներ:  CarPlay-ը կնույնականացվի  առաջին հերթին Google Maps-ի և Waze-ի հետ: Հնարավոր է  «Яндекс.Навигатора» -ի թույլտվությունը հայտնվի ավելի ուշ:

 

Սյուզան Թոսունյան

 

 

Թեգեր: 2018, Apple, ios 12, WWDC