Խափանվել է Instagram-ի աշխատանքը

Instagram–ի աշխատանքը խափանվել է։ Այս մասին հայտնում է    downdetector.com հարթակը։

Օգտատերերը բողոքում են, որ չեն կարողանում գործարկել  հավելվածը  կամ  թարմացնել լրահոսը։ Խնդիրներ ունի նաև հավելվածի web տարբերակը։ Սոցցանցը վերջերս սկսել է հաճախակի խափանվել, վերջին խափանումը  մայիսի 18-ին էր։

Instagram-ի աշխատանքում խափանումների մասին հայտնում են ԱՄՆ, Նոր Զելանդիայի, Սիմգապուրի, Ինդոնեզիայի և մի շարք այլ երկրների քաղաքացիներ։ Ալիքը Հայաստան դեռ չի հասել։