Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունիսի 6)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունիսի 6)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Ref Guide for Young Living EO

Գինը՝ 6.99$ – անվճար

Essential Oils հավելվածը կօգնի ապրել առողջ և երջանիկ։ Հաեվելվածը կազմված է 4 տարբեր մասերից` Guide, Application, Single Oils և Oil Blends, որտեղ պահպանվում է տարատեսակ ինֆորմացիա ցանկացած օբյեկտի մասին։

GoodCounter 

Գինը՝ 0.99$ – անվճար

Հվելվածը կօգնի հաշվարկել այն ամենն, ինչ ցանկանում եք։ Այն հեշտ է կիրառել, ինտերֆեյսը պարզ  է և հասկանալի։

VisualX 

Գինը՝ 1.99$ – անվճար

Հավելվածը նկարների խմբագրման հարթակ է։ Այստեղ առաջարկվում է խմբագրման մեծ գործիքակազմ` ֆիլտրեր, ֆոկուսավորում, գույների փոփոխում և այլն։

Pointillisted 

Գինը՝ 0.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված  է կերպարվեստի սիրահարների համար։ Ստեղծեք արդեն գոյություն ունեցող լուսանկարների աբստրակտ տարբերակները հենց այս հավելվածի միջոցով։ Պետք է պարզապես ֆոտոդարանից ներբեռնել լուսանկարը, հետևել մի քանի պարզ քայլերի և վերջ։

 

Թեգեր: app, App Store, Apple, iOS, ios free app