ASUS-ը ScreenPad-ով ZenBook Pro է թողարկել

Թայբեյում  ընթացող Computex 2018 ցուցահանդեսին  ASUS ընկերությունը ներկայացրեց մի քանի նոութբուքեր, որոնցից ուշադրության արժանացավ  ZenBook Pro 15 մոդելը։ .;

Պրոֆեսիոնալ մակարդկի այս համակարգիչը օժտված է յուրահատուկ ScreenPad-ով, որը փոխարինում է նախկին սովորական TouchPad-ին և թույլ տալիս դրա միջոցով ավելի հեշտությամբ կառավարել սարքավորումը և ավելի քիչ քայլերի միջոցով բացել Windows-ի ծրագրերը: ScreenPad-ը կարող է ցուցադրել սմարթֆոնի էկրանը, ինչպես նաև բացել առաջին անհրաժեշտության հավելվածները: Համակարգիչը վաճառքի կհանվի հուլիսից, դրա արժեքն է 2300 դոլար: