Facebook–ը կփակի Huawei–ի` օգտատերերի տվյալներին հասանելիությունը

Facebook–ը կփակի Huawei–ի` օգտատերերի տվյալներին հասանելիությունը

Facebook–ում կրկին սկանդալներ են պտտվում, այս անգամ ընկերությունը օգտատերերի տվյալները տրամադրել էր սմարթֆոն արտադրող ընկերություններին։ Լրագրողները պարզել են, որ համագործակից ընկերությունների շարքում նաև կորեական արտադրողներ Huawei, Lenovo, Oppo և TCL ընկերություններն էին։

The New York Times–ի հարցադրմանն ի պատասխան,   Facebook–ում նշել են, որ կարգեալփակեն  Huawei–ի հասանելիությունը մոտակա օրերին։

Սա կապված է նրա հետ, որ վերջերս ԱՄՆ–ում կասկածանքով են վերաբերում կորեական, չինական ընկերություններին, այդ թվում և մասնավորապես  Huawei–ին։ Վերջին շրջանում ԱՄՆ խոշոր խանութներն ու օպերատորները հրաժարվել են վաճառքի հանել ընկերության արտադրանքը։

Բացի այդ ԱՄՆ–ի կառավարությունը կասկածում է, որ ընկերությունը սերտ համագործակցության մեջ է  գտնվում Կորեական իշխանությունների հետ, որը քաղաքական ճնշումների առիթ կարող է դառնալ։ Ավելի վաղ ԱՄՆ–ի տարածքում արգելել էին ZTE ընկերության գործունեությունը։

 

Թեգեր: Facebook, Huawei, USA