Instagram–ում կթույլատրվի ներբեռնել մինչև 1 ժամ տևողությամբ հոլովակներ

 The Wall Street Journal–ի  փոխանցմամբ  Instagram–ը պատրաստվում է օգտատերերին թույլատրել ներբեռնել մինչև 1 ժամ տևողությամբ հոլովակներ։ Հիմա հաշվում ներբեռնվող տեսահոլովակի առավելագույն տևողությունը 1 րոպե է, իսկ  Stories–ի համար` 15 վրկ։

Սկզբում ենթադրվում էր, որ նորարարությունը կվերաբերի միայն հորիզոնական նկարահանած տեսահոլովակներին, բայց վերջին վայրկյանին  Instagram–ի հեղինակները որոշել են փոփոխել նախնական որոշումը։  Թե երբ նոր գործառույթը հասանելի կդառնա կամ թեստավորման փուլում կհայտնվի դեռ չեն բարձրաձայնել։