Lenovo–ն ներկայացրել է բժշկական բաղադրիչներով իր սմարթ ժամացույցը

Lenovo–ն ներկայացրել է  բժշկական  բաղադրիչներով իր սմարթ ժամացույցը

Lenovo–ն ներկայացրել է բժշկական բաղադրիչներով իր սմարթ ժամացույցը` Watch X-ը։

Խելացի ժամացույցի մասին ոչ բոլոր մանրամասներն են հայտնի։ Նորույթն ունի բարոմետր, որը չափում է օգտատիրոջ սրտի զարկերը, արյան ճնշումը և այլն։

Շնորհանդեսի ժամանակ ընկերության ներկայացուցիչները վստահեցրին` Lenovo Watch X–ը մեկ լիցքավորմամբ կարող է աշխատել 45 օր։  Սարքն ունի Bluetooth 5.0, որի միջոցով այն կապվում է սմարթֆոնին։

Ժամացույցը կթողարկվի երկու գունային լուծումով` սև և արծաթագույն։ Ընտրություն կարելի է կատարել նաև շղթայի և կաշվե կապիչի մեջ։ Համապատասխանաբար դրանց արժեքը կլինի 47 և 51 դոլար։

Բացի այս Lenovo–ն կթողարկի գաջեթի նաև Plus տարբերակը, որը կվաճառվի 62 դոլարով։