Առաջիկայում խելացի ճանապարհները կկանչեն շտապօգնություն

Սմարթֆոններ, խելացի սառնարաններ, խելացի քաղաքներ, և այս ամենը՝ կապված իրար հետ: Խելացի իրերը գնալով զարգանում են և առաջիկա տարիների ընթացքում կարող են ամբողջապես փոխել մեր աշխարհը:

ԱՄՆ-ի Կանզաս նահագում հիմնադրված ստարտափն առաջարկում է ապագայում ստեղծել խելացի ճանապարհներ՝ ներդնելով այդ  համակարգում 21-րդ դարի տեխնոլոգիաները:

Integrated Roadways ընկերությունը ցանկանում է սովորական ասֆալտապատ ճանապարհները փոխարինել բարդ կառուցվածք ունեցող բետոնե սալիկներով, որոնք թույլ կտան իմանալ, թե որտեղ է գտնվում մեքենան իրական ժամանակում:

Իմանալով, թե որտեղ են գտնվում և ինչ արագությամբ են շարժվում մեքենաները՝ համակարգը թույլ կտա արագ արձագանքել հավանական վտանգների, վթարների  ժամանակ  ինքնուրույն կկանչի  փրկարարներին; Դրանք կարող են նաև պարբերաբար տեղեկատվություն հաղորդել վիճակի մասին,  տեղեկացնել խցանումների մասին, ինչպես նաև օգնել վարորդներին գտնել ավելի անվտանգ և հարմար ճանապարհը:

Integrated Roadways-ում նշում են, որ այս համակարգը կարող է հիմք դառնալ 5G-ի համար: Հետագայում համացանցային կապը կարելի է անմիջապես փոխանցել ճանապարհներին:

Integrated Roadways-ը թողարկել է տեսանյութ, որտեղ նշում է, որ նմանատիպ ճանապարհները չեն կառուցվելու պետության հաշվին այլ` 3-րդ անձանց ֆինանսական աջակցությամբ, ովքեր հետագայում իրավասություն կունենան ճանապարհներն օգտագործել գովազդի համար:

Այժմ ընկերությունն աշխատում է Կոլորադո նահանգի Տրանսպորտի բաժնի հետ, սակայն դեռևս մշակվում է համակարգի կոնցեպտը։