Ի՞նչ նոր հավելվածներ կան App Store–ում

Ի՞նչ նոր հավելվածներ կան App Store–ում

Ittrend.am–ը ներկայացնում է, թե ինչ նորույթներով է համալրվել App Store–ը վերջին մի քանի օրերին։

Pixelmator Pro

Photoshop–ի ալընտրանքային տարբերակն է` նախատեսված  Mac–երի համար։ Հավելվածը ստացել է իր առաջին խոշոր թարմացումը, որը ստացել է Monsoon անվանումը։  Հեղինակները այնտեղ մի քանի գորխառույթ են ավելացրել, ի դեպ` օգտատերերի խնդրանքով։

Pixelmator Pro–ում հայտնվել է լուսանկարները ավտոմատ կերպով տեղաշարժելու և պահպանելու գործառույթը։ Հավելվածն սովորել է ավտոմատ կարգավորել լուսանկարի գույները` հավասարակշռելով սևն ու սպիտակը, տաք ու սառը գույները։

Այստեղ նաև ավելացել է  TouchBar–ի հնարավորությունը։

Camera+ 2 

Սա iPhone–ի համար նախատեսված առաջին տեսախցիկներից է։ Երկար ժամանակ անց այն թարմացում է ստացել։ Հեղինակներն ամբողջությամբ փոփոխել են ինտերֆեյսը, ավելացրել լուսանկարելու նոր ռեժիմներ, այդ թվում` նաև մակրո։ Այստեղ նաև ավելացել է ֆոտոդարան ստեղծելու հնարավորությունը։ Թարմացվել են նաև լուսանկարները մշակելու գործիքները` ավելացել է RAW ֆայլերի հնարավորությունն ու ժամանակակից ֆիլտրեր։

OmniFocus 3

Հանձնարարականների ամենածավալուն մենեջերը`  OmniFocus–ը ստացել է թարմացման մի ամբողջական փաթեթ։ Սա ծրագրի երրորդ տարբեևրակն է։

Կոնտեքստներն այստեղ դարձել են թեգեր, որոնք կարելի է կցել բոլոր հանձնարարականներին` հեշտ գտնելու համար։ Այժմ կարելի է միաժամանակ դիտել երկու  հանձնարարություն։

 

 

Թեգեր: App Store, Apple, online shop