Xiaomi Mi 8-ը վաճառքի ռեկորդ է սահմանել

Չինական Xiaomi Mi 8 սմարթֆոնների ողջ խմբաքանակը վաճառքի մեկնարկից 37 վայրկյան անց  սպառվել է, այս մասին հաղորդում է GSMArena հարթակը: Սմարթֆոնը թողարկվել է հունիսի 5-ին: Հաջորդ խմբաքանակի վաճառքը նախատեսվում է հունիսի 12-ին։

Հիշեցնենք, որ Mi 8 սմարթֆոնի շնորհանդեսը  մայիսի 31-ին էր:  Սմարթֆոնն ունի երկու տարբերակ` առաջինը` 6.21 դյույմանոց էկրանով մոդելն է, որն աշխատում  է Snapdragon 845 պրոցեսորով:

Xiaomi-ների վաճառքն իրականավում է դեռևս միայն Չինաստանում։ Այն արժե 360 եվրո:  Սմարթֆոնները կվաճառվեն նաև Իտալիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Եգիպտոսում, Իսպանիայում, Հնդկաստանում։