Instagram–ն այսօր ընձեռում է շատ հնարավորություններ, այդ թվում նաև սոցցանցից դիտումներ ապահովելը դեպի կայք։ Ընկերությունը արդեն տևական ժամանակ Stories–ի համար գործառույթ է թողարկել, որը թույլ է տալիս կցել կայքի հղումը` այդպիսով ապահովելով այցելուների մեծ ներհոսք։
Stories-ում հղում կցելը հեշտ է։ Ահա` ինչպես է դա արվում։
#1: Մուտք ենք գործում Instagram` Stories
Կարելի է օգտագործել ինչպես արդեն գոյություն ունեցող լուսանկարներն ու տեսահոլովակները, այնպես էլ ստեղծել նորերըԼ
# 2: Ավելացնում ենք հղման URL հասցեն
Հղումն ավելացնելու համար պետք է սեղմել նկարի վերին աջ հատվածի հղման նշանին։ Էկրանին հայտնվում է պատուհան, որտեղ և պետք է տեղադրվի հղումը։ Այն տեղադրելուց հետո հաստատում եք և վերջ։
Ներկայումս Instagram–ի ալգորիթմը չի հաշվարկում, Stories–ի հղումներով անցնելու քանակը։ Դա պետք է անեն օգտատերերը։
Stories–ի այս գործառույթից օգտվելու համար պետք է ունենալ 10 հազար բաժանորդագրություն, քիչ թվով հետևորդների ունեցող օգտատերերին այն հասանելի չէ։