iOS 12-ում AirPods-ը կիրառման այլ ձև ունի

Apple ընկերությունը մի քանի օր առաջ ներկայացրել էր iOS օպերացիոն համակարգի նոր ու ամենամեծ թարմացումը։ iOS 12–ը ներկայումս հասանելի  է միայն բետա տարբերակով, իսկ բոլոր օգտատերերին այն հասանելի կդառնա  աշնանը։ Օպերացիոն համակարգը զինված է շատ գործառույթներով ու բավական հետաքրքիր նորություններով։

Նոր գործառույթներ  են ստացել նաև   AirPods ականջակալները: iOS 12-ում AirPods-ը  լսողության հետ  խնդիրներ ունեցող օգտատերերի  համար կծառայի որպես գործիք` լսողության ապարատ։

Tech Crunch-ի հաղորդմամբ, Apple-ի Live Listen գործառույթն այսուհետ նախատեսված կլինի ոչ միայն սմարթֆոնի աուդիոֆայլերը գործարկելու, այլ նաև iPhone-ի բարձրախոսի «լսածը» անմիջապես ականջակալներին փոխանցելու համար: