Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունիսի 7)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունիսի 7)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Open Bar! 

Գինը՝ 2.99$ – անվճար

խաղն առաջարկում է կարճ ժամանակում դառնալ բարմեն և ձեռք բերել այդ մասնագիտության հմտությունները։ Խաղի ամբողջ իմաստն այն է, որ պետք է խաղացողն աշխատի հերթականությամբ դասավորել նույն գույնն ունեցո խմիչքները։

Tweety Pro

Գինը՝ 2.99$ – անվճար

Հավելվածը թույլ կտա արգելափակված էկրանով հետևել Twitter–ի ծանուցումներին։ Այստեղ կարելի է կարգավորումներից նշել այն հաշիվները, որոնց թվիթները ցանկանում եք տեսնել ձեր` արգելափակված լրահոսում։

Sweet Factory Prime 

Գինը՝ 1.99$ – անվճար

Խաղն առաջարկում է կարճ ժամանակով դառնալ ռեստորանի շեֆ խոհարար։ Պետք է հասցնել վեևից վայր ընկնող մթերքներից  արագ–արագ ճաշատեսակ պատրաստել։

 

 

 

Թեգեր: app, App Store, Apple, iOS, ios free app