iPrognosis. հավելված, որը թույլ կտա ախտորոշել Պարկինսոնի հիվանդությունը դրա զարգացման վաղ փուլում

iPrognosis. հավելված, որը թույլ կտա ախտորոշել Պարկինսոնի հիվանդությունը դրա զարգացման վաղ փուլում

ՈՒղեղի նեյրոդեգեներատիվ հիվանդությունների զարգացումը սկսել է անհանգստացնել նաև ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին և մի խումբ ծրագրավորողներ որոշել են ստեղծել հավելված, որը կօգնի ախտորոշել Պարկինսոնի հիվանդությունը դրա զարգացման վաղ փուլերում։  Հավելվածը ստացել է  i-Prognosis  անվանումը։

 

«Պարկինսոնի հիվանդության ախտանիշները դրա վաղ փուլերում դժվար է ախտորոշել, դրանք երևացող չեն, իսկ մարդիկ, ինչպես հետազոտություններն են ցույց տվել, բժշկին այցելելիս քիչ են դիմում ուղեղի աշխատանքը ստուգելուն։  i-Prognosis–ն առաջարկում է բացարձակապես ուրիշ մոտեցում Պարկինսոնի հիվանդության ախտորոշման հարցում»,– ասում է  i-Prognosis–ի կոորդինատոր Լեոնտիոս Հաջիլիոնտիդասը։ 

Հիվանդությունն ախտորոշելու համար i-Prognosis–ն առաջարկում է մի ամբողջ գործիքակազմ։ Այն կարողանում  է որոշել  ձայնային տատանումները, ձեռքի բնական շարժը սմարթֆոնի միջոցով և եթե դրանք տարբերվում են բնականոնից, հավելվածը սկսում է ազդանշան ուղարկել։

Ներկա պահին i-Prognosis  հավելվածն աշխատում է միայն Մեծ Բրիտանիայի, Պորտուգալիայի Գերմանիայի և Հունաստանի տարածքում։ Այն գաջեթում ներբեռնելու համար պետք է փոփոխել  Google Play–ի վճարային քաղաքականությունը։

 

Հավելվածը` iPrognosis

 

Հեղինակները` i-PROGNOSIS EU H2020 funded project (GA No.690494)

 

Ոլորտը` բժշկություն

 

Գինը` անվճար

 

Ներբեռնել` Google Play
Բաժիններ: iԱռողջություն, Tech, Այլ