Apple–ի դեմ օգտատերերը դատական գործ են հարուցել. այս անգամ թիրախում Apple Watch–երն են

Վերջերս Apple ընկերության դեմ հարուցված դատական գործերին այսօր ավելացել է ևս մեկը։  Այս անգամ մի շարք օգտատերեր բողոքում են Apple-ի խելացի ժամացույցներից: Apple Watch-ի բոլոր սարքավորումները հայցվորների կարծիքով ունեն միևնույն թերությունը: Ընդ որում՝ օգտատերերի կարծիքով այս խնդիրը առկա է սարքավորման մեջ հենց թողարկման պահից: Այս է պատճառը, որ Apple-ը չի կատարում իր պարտականությունները և չի փոխում երաշխիքի մեջ գտնվող սարքավորումները:

Սարքավորման մեջ եղած խոտանի պատճառով  Apple Watch-ը շուտ է շարքից դուրս գալիս, կոտրվում առանց ընկնելու: Ի պատասխան այս հայտարարության Apple-ը ասել է, որ օգտատերերը պարզապես անփույթ են։

Ընկերությունը առայժմ ընդունել է Series 0-ի և Series 2-ի երկու խնդիր և դրանց երաշխիքի ժամկետը երկարացրել մինչև երեք տարի: Ընդհանուր առմամբ դատական հայցի արժեքը կազմում է 5 միլիոն դոլար: