Facebook-ում առաջացած սխալի պատճառով 14 միլիոն օգտատիրոջ անձնական գրառումներ դարձել են հրապարակային

Facebook-ի ծրագրային ապահովման մեջ առաջացած սխալի պատճառով մոտ 14 միլիոն օգտատիրոջ անձնական գրառումները հասանելի են դարձել բոլոր օգտատերերի համար:

Խնդիրը  գաղտնիության կարգավորումների մեջ առաջացած սխալն է:
Ինչպես նշել է Facebook-ի անվտանգության բաժնի ղեկավար Էրին Իգանը, սխալն առաջացել է սոցիալական ցանցում հրապարակումների նոր գործառույթների փորձարկման ժամանակ: Facebook-ում անտեսանելության ընդունում է կարգավորումների նշանակությունն այնպես, ինչպես դրանք օտատերը կարգավորել է վերջին անգամ: Երբ ֆեյսբուքյան մասնագետները փորձարկում էին լուսանկարներ հրապարակելունոր հնարավորությունները, ծրագրային սխալը հանգեցրել է նրան, որ օգտատերերի բոլոր նոր հրապարակումները բաց են դարձել: Էրին Իգանը հավաստիացրել է, որ խնդիրն արդեն լուծված է: