Համացանցում հայտնվել են Google-ի Pixel 3 XL սմարթֆոնների լուսանկարները

Համացանցում հայտնվել են Google-ի Pixel 3 XL սմարթֆոնների լուսանկարները

Ըստ համացանցում հայտված լուսանկարների` Google-ի Pixel 3 XL սմարթֆոնների  հետին հատվածը ապակուց է, իսկ դիմացի հատվածում պահպանվում է iPhone X-ից ժառանգած հայտնի դիզայնի տարբերակը։ Ներկայումս դասակարգմամբ միջինից բարձր սմարթֆոններն ունենում են հենց նմանատիպ ապակեպատ պատյան։ Թեև ապակեպատ պատյանը թույլ է տալիս օգտվել առանց լար լիցքավորման հնարավորությունից, սկայն Google-ը երբեք էլ դրա երկրպագուն չի եղել և այն վերացրել է իր բոլոր մոդելներից՝ սկսած nexus 6P-ից։  Հնարաբոր է, որ Pixel 3 XL-ում այս սկզբունքը կշրջանցվի, սկաայն դա դեռ հստակ չէ։

Համացանցում հրապարակված լուսանկարից նաև երևում են Pixel 3 XL-ի մյուս կողմերից, որոնք, նախկին տարբերակների հետ համեմատած, առանձնապես չեն փոխվի։  Միակ  ակնառու փոփոխությունը SIM քարտի տեղն է, այժմ այն կգտնվի USD պորտիին կից հատվածում։