Honor ականջակալները կպարզեն օգտատիրոջ սթրեսի աստիճանը

Honor ականջակալները կպարզեն օգտատիրոջ սթրեսի  աստիճանը

Huawei  ընկերությունը  Honor բրենդի անվան տակ ներկայացրել է ականջակալների հետաքրքիր հավաքածու, որոնք նման են Clear Headphones–ին։ Նորույթի վաճառքը կմեկնարկի մյուս ամիս։

Աքսեսուարի գլխավոր առանաձնակատկությունը այն է, որ սարքը կչափի օգտատիրոջ սրտի աշխատանքը, զարկերակային ճնշումը ու կորոշի սթրեսի չափը։ Նման չափումներ կատարելու համար սարքում տեղադրված է մի քանի օպտիկական սենսոր` ականջախեցում մտնող մասում։

Հատուկ ալգորիթմը թույլ է տալիս վերլուծել ստացած տվյալները և ախտորոշում կատարել։ Սա թույլ կտա օգտատերերին կարգավորել օրվա անցուդարձն ու խուսափել ավելորդ սթերսային իրավիճակներից։

Honor Clear Headphones–ը կարժենա 20 դոլար։