Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունիսի 8)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունիսի 8)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Fox Eats Chicks

Գինը՝ 0.99$ – անվճար

Խաղն առաջարկում է օգնել աղվեսին ուտել բոլոր հավերը։ Խաղի բարդությունն այն է, որ ոչ բոլոր թռչուններն են տեսանելի։ Պետք է օգնել նաև դրանք հայտնաբերելու հարցում։ Ամեն կերած հավի համար խաղը տալիս է միավորներ, որոնք կօգնեն առաջ շարժվել։

Sleep Defender 

Գինը՝ 0.99$ – անվճար

Երեխաների համար նախատեսված զարթուցիչ է, որն օգնում է պարզել, թե որն է ճիշտ ժամանակը քնից արթնանալու համար։ Եթե ժամանակացույցի վրա թվերը կարմիր են, ապա վեր կենալու ժամանակն է, եթե մոխրագույն` կարող եք դեռ վայելել ձեր հանգիստը։

 

Multi Translate Voice

Գինը՝ 12.99$ – անվճար

Հավելվածն օգնում է թարգմանություններ կատարելու հարցում։ Այստեղ հեշտությամբ բառերը մուտքագրելուց հետո միանգամից կհայտնվի թարգմանությունը։ Օգտատիրոջ խնդիրն է նշել, թե` որ լեզվով։