Apple-ը նվազեցրել է iPhone–ի բաղադրիչների պատվերների քանակը

Apple–ն իր մատակարարներին զգուշացրել է, որ 2018-ի երկրորդ կեսին  նոր iPhone հեռախոսների պատվերները կնվազեն:

Այդ պատճառով ընկերությունը խնդրում է իր մատակարարներին նվազեցնել մատակարարվող բաղադրիչների քանակը շուրջ  20 %-ով:

«Apple-ը բավականին պահպանողական է նոր iPhone-ի պատվերների հարցում, որոնք  կթողարկվեն այս տարի», – ասել է աղբյուրը`նշելով, որ այս տարի Apple-ը նախատեսում է արտադրել 80 միլիոն iPhone` նախատեսված 100 միլիոնի փոխարեն:

Պատվերների քանակի կրճատման մասին հայտարարությունն արդեն ազդել է Apple-ի բաժնետոմսերի վրա` դրանք  2.2 %-ով նվազել են՝ հասնելով  189 դոլարի: