ВКонтакте-ն նոր լրահոս է գործարկել

ВКонтакте սոցիալական ցանցը նոր լրահոս է փողարկել` կապված`  E3 ցուցահանդեսի հետ։

Լրահոսում հնարավոր կլինի գտնել խաղի պաշտոնական մատակարարների տեսահոլովակները, լուսանկարները, լրատվական կայքերում հրապարակված հոդվածները և այլն։ Լրահոսը ակտիվացնելու համար պետք է անցնել այս  հղումով։

Օգտատերերին  նոր լրահոսում հասանելի են նաև ցուցահանդեսի անոնսները, հեռարձակումների ցանկը, խաղային խոշոր ընկերություններից նյութեր և այլն։

E3 ցուցահանդեսը մեկնարկում է հունիսի 12–ին Լոս Անջելեսում և կտևի մինչև հունիսի 14–ը։ Այստեղ խաղային ինդուստրիայի ներկայացուցիչները ցուցադրում են իրենց վիդեոխաղերը, նորույթները և այլն։