Ինչպե՞ս վերացնել գովազդը Android բոլոր հավեվածներում և բրաուզերում

Իհարկե, գովազդը նյարդայնացնող է, երբ հավելվածում կլանված ինչ-որ բաներ են փորձարկվում և ամենակարևոր պահին ամբողջ էկրանի մակերևույթով հայտնվում է գովազդ:

Ittrend.am-ը կպատմի, թե ինչպես վերացնել գովազդը Android հավելվածներում և բրաուզերում:

DNS66։ Ի տարբերություն գովազդի արգելափակման մյուս գործիքների, DNS66-ն աշխատում է  DNS մակարդակում՝ այն պարզապես չի թաքցնում գովազդային բաներները , այլ նաև ֆիլտրում է գովազդային թրաֆիկն ու այդկերպ խոչընդոտույ գովազդի մուտքը ոչ միայն բրաուզեր, այլ նար հավելվածներ:

Գործիքից օգտվելու համար Android համակարգը պետք է թարմացնել մինչև  5.0 Lollipop տարբերակը: Բնականաբար, դրանից թարմ տարբերակների դեպքում կիրառությունը ևս հնարավոր է:

DNS66-ը Google Play-ում չկա, այն կարելի է ներբեռնել APK տարբերակով։ Սա բավական հայտնի և ահապով հարթակ է, այնպես որ՝ վախենալու առիթ չկա:

Ներբեռնելուց հետո պետք  է անցնել  Hosts բաժին ու անջատել բոլոր սերվերները՝ թողնելով միայն   Adaway hosts file-ը:

Դրանից հետո պետք է սեղմել աջ վերին անկյունի կլոր ցուցիչը՝ վերաթողարկելու համար և վերադառնալ Start: Վերադառնալով նախնական էջ՝ պետք է միացնել VPN գործառույթը:

Վերջ: Կարող եք հանգիստ լինել՝ գովազդներն այլևս չեն խանգարի: