iPhone-ի պահանջարկը նվազել է․Apple-ը հայտարարել է

Apple ընկերությունը հայտնել է, որ iPhone-ների նկատմամբ պահանջարկը նվազել է։ Ինչպես հայտնում է CNN-ը, ընկերությունը արտադրամասերի գները նվազեցրել է 20 %-ով։ Այս հայտարարության մեջ նշվում է, որ սա կապված է Apple-ի նկատմամբ հետաքրքրության կտրուկ անկման հետ։

2017 թ-ին ընկերությունը պատվիրել էր ավելի քան 100 մլն պահեստամաս, այդ թվում՝ տարբերակներ նախատեսված iPhone 8 Plus-ի և iPhone X-ի համար։ Արդեն 2018-ի համար Apple-ը պատրաստ է ձեռք բերել 80 մլն պահեստամաս։ Այս տարվա առաջին 6 ամսվա ընթացքում ընկերությանը հաջողվել է վաճառել ավելի քան 52,2 մլն սմարթֆոն։ Հունիսի 7-ի տվյալներով Apple-ի ընկերության բաժնետոմսերի արժեքը նվազել է 2 %-ով։