Google-ն այլևս արհեստական ինտելեկտ չի մշակի սպառազինության մեջ օգտագործելու համար

Google ընկերությունն արհեստական ինտելեկտը չի օգտագործի զենքի համակարգերի կամ այնպիսի դիտարկումներ իրականացնելու համար, որոնք խախտում են մարդու իրավունքները, սակայն կշարունակի համագործակցել կառավարական գերատեսչությունների և զինվորականների հետ:

Այս մասին ասել է   Google-ի գլխավոր տնօրեն Սունդար Փիչային ` ընկերության պաշտոնական բլոգում։

Փիչային նաև ներկայացրել  է այն սկզբուքները, որոնցով ընկերությունը մտադիր է ղեկավարվել հետագա աշխատանքներում: Արհեստական ինտելեկտի օգտագործումն, ընդգծել է նա, պետք է լինի «սոցիալապես օգտակար», քանի որ այդ բնագավառում առաջընթացը վերաբերում է առողջապահությանը, անվտանգությանը, էներգետիկային, տրանսպորտին, արդյունաբերական արտադրությանը և զվարճանքների ոլորտին:

Արհեստական ինտելեկտի ստեղծումը չպետք է նպաստի «անարդարացի նախապաշարմունքներին» այն բանում, ինչ վերաբերում է ռասային, ազգային և գենդերային ինքնությանը եւ քաղաքական կամ կրոնական հայացքներին, համոզված է Փիչային: Նրա խոսքով՝ արհեստական ինտելեկտ մշակելիս կնախատեսվեն «անվտանգության ապահովման հուսալի միջոցներ», հաղորդել է ՏԱՍՍ-ը: