Օգտատերերը դժգոհել են Facebook-ի և Instagram-ի միացումից

Օգտատերերը դժգոհել են  Facebook-ի և Instagram-ի միացումից

Twitter սոցիալական ցանցում օգտատերերը սկսել են բողոքել՝ Facebook-ի և Instagram-ի միացումից: Ավելի վաղ Ittrend.am-ը տեղեկացրել էր, որ Instagram-ում այսուհետ կարելի է տեսնել  նաև Facebook-ի ծանուցումները: Դրա համար պարզապես պետք է անցնել հաշվի գլխավոր էջ: Ձախ վերին անկյունում՝ Facebook-ի տարբերանշանի վրա պարբերաբար հայտնվում են թվեր, որոնք ցույց են տալիս ծանուցումների քանակը կապույտ սոցցանցում:

Շատ օգտատերերի նորույթը դուր չի եկել: Ավելին՝ նրանցից շատերը կարծում են, որ Facebook-ի ղեկավարությունը իրավասու չէ որոշումներ կայացնել օգտատերերի փոխարեն՝ ցանկանում են նրանք տեսնել սոցցանցի ծանուցումները Instagram-ում, թե՝ ոչ:

Տվյալ պահին գործառույթը թեստավորման փուլում է և  հասանելի է սահմանափակ թվով օգտատերերի համար: Չնայած դրան, ցանցաբնակներն արդեն սկսել են բողոքել:

Ընկերությունը դեռ չի արձագանքել բողոքներին:

Թեգեր: Facebook, Instagram, users