Նոր iPhone-ներում Face ID տեխնոլոգիան ավելի արագ կաշխատի

Apple-ը փոփոխություններ է մտցրել  Face ID-ի ալգորիթմի մեջ, ինչի շնորհիվ տեխնոլոգիայի աշխատանքը նոր iPhone-ներում կարագանա:  Ի դեպ՝ 2018-ի աշնանը թողարկվելիք գաջեթներում ներդրված տեխնոլոգիան կաշխատի 300 %-ով արագ: Թիվը փոքր ինչ կասկածելու առիթ է տալիս՝ հաշվի առնելով, որ օգտատերերը դեռ շարունակում են բողոքել ընկերության վերջին սմարթֆոնների աշխատանքից: Կատարելագործված ալգորիթմը նաև պետք է բարձրացնի Face ID-ի անվտանգության  աստիճանը:

Լուրեր են պտտըվում, որ  iPhone X Plus-ը կստանա երկու SIM քարտի հնարավորություն: Այս որոշման միակ շարժառիթը Չինաստանի և Հնդկաստանի շուկաներում մրցակցության պահպանումն է: Սա կլինի խնձորային բրենդի առաջին երկու քարտանի սմարթֆոնը: