Siri-ն ավելի խելացի է դարձել iOS 12-ում

Siri-ի վատ աշխատանքից դժգոհ օգտատերերը կարող են հաճելիորեն զարմանալ, թե ինչքան խելացի և օգտակար է դարձել ձայնային օգնականը Apple-ի iOS 12-ում: WWDC 2018-ի ժամանակ Apple-ն արդեն պատմել է ձայնային օգնականի առանձնահատկությունների մասին: Այժմ այն կարող  է հաղորդել այնպիսի իրադարձությունների մասին, որոնք հրահանգներում չեն եղել: Ընդհուպ, կարելի է ուղղակի զրուցել iMessage-ում և Siri-ն ֆիքսելով այդ զրույցը` այնտեղից կառանձնացնի հետագայում գուցե պետքական հրահանգները:

iOS 11-ում  Siri-ն արդեն կարողանում էր Օրացույցում ինքնուրույն իրադարձություններ ստեղծել՝ հիմնվելով  iMessage-ի նամակագրության վրա:  Հիմա թվային օգնականը կարող է նաև առաջարկել միացնել <<Չանհանգստացնել>> ռեժիմը՝ նամակագրությունից իմանալով  օրվա առաջիկա իրադարձության մասին:  Բացի այդ առաջ  Siri-ն չէր կարողանում հարաբերվել  Mac համակարգիչների նամակագրության հետ, բայց շնորհից  iOS 11.4 “Նամակներ  iCloud-ում” գործառույթի սովորել է անել այդ գործողությունը: