iOS 11.4–ը շարքից հանում է iPhone–ի մարտկոցները

iOS 11.4–ը շարքից հանում է iPhone–ի մարտկոցները

Apple–ը  iOS 11.4–ը թողարկել է մայիսի վերջին։ Ընկերությունը այստեղ վերջապես ավելացրել էր AirPlay 2–ը` HomePod–ի ստերեոհնչողության համար նախատեսված տեխնոլոգիան։

iPhone–ի որոշ օգտատերեր  տեղեկացրել են, որ օպերացիոն համակարգի պատճառով խնդիրրներ են առաջացել սմարթֆոնի մարտկոցի հետ։ Խնդրին բախվել են բոլոր նրանք, ովքեր ունեն  iPhone 6 և ավելի բարձր մոդելներ։

Խդիրին լուծում տալու համար  iPhone–ի օգտատերերը առաջարկում են անջատել  Wi-Fi–ը։

Apple–ը դեռ չի  արձագանքել։ Հավանաբար, արձագանքը երկար սպասեցնել չի տա, քանի որ մեկօրում արդեն 700 օգտատեր բողոքել են  խոտանից։

 

 

Թեգեր: Apple, ios 11.4