Երևանում բացվել է տարածաշրջանի առաջին iQOS խանութ սրահը

Կիև, Լոնդոն, Մոսկվա.. այժմ  արդեն Երևան։ Dalma Garden Mall–ում Ֆիլիպ Մորրիսի հայաստանյան ներկայացուցչությունը պաշտոնապես բացեց IQOS-ի առաջին մասնագիտացված խանութ սրահը: Ի դեպ, այն  տարածաշրջանում առաջինն է, որը ծառայելու է որպես  IQOS-ի վաճառքի տարածք` իր մեջ ներառելով նաև հանգստի ու ժամանցի տարրեր։
«Երեք ամիս առաջ սկսեցինք IQOS–ի  պաշտոնական վաճառքը Հայաստանում և արդեն բացում ենք առաջին բրենդային մասնագիտացած խանութը, որտեղ մեր հաճախորդները ոչ միայն կարող են գնումներ կատարել, այլ նաև փորձարկել: Մենք հնարավորություն ենք տալիս ավանդական ծխախոտ նախընտրողներին փոխել իրենց նախասիրությունները` փորձել IQOS և որոշել` արդյո՞ք ուզում են գնալ առանց ծխի ապագա»,– նշում է Ֆիլիպ Մորրիս ընկերության կորպորատիվ հարցերով ղեկավար Լիլիթ Գևորգյանը։

 

 

Խանութ սրահը հաճախորդներին մի շարք յուրօրինակ առաջարկներ է անում։ 21–րդ դարի քմահաճ օգտատիրոջ համար այստեղ սարքերը անհատականացնելու եզակի հնարավորություն կա։

«Այն հետաքրքրությունն ու պահանջարկը, որ հայերն ունեն մեր արտադրանքի նկամամբ շատ խոստումնալից է։ Հույս ունենք, որ մարդիկ աստիճանաբար կսկսեն գիտակցել առանց ծխի այլընտրանքների առավելությունները և մեզ հետ կգնան դեպի անծուխ ապագա»,– հավելեց Լիլիթ Գևորգյանը։

Խանութ սրահի տարածքը բաղակացած է  4 տարբեր գոտուց։ Առաջին գոտին` «ուսուցողական» է, որտեղ ներկայացված է տեխնոլոգիան իրական ծխախոտի հետ  միացնելու արդյունքում ստացված սիներգիայի պատմությունը։  «Ապրանքային» գոտում  օգտատերերը կվայելեն IQOS  և  կօգտվեն ամբողջական սպասարկման հնարավորությունից։

«Անհատականացման» գոտում  հաճախորդները գունավոր աքսեսուարների միջոցով կարող են ընդգծել իրենց յուրահատկությունը։  IQOS օգտագործողների համար նաև կա «Ուղեկցվող փորձարկման գոտի», որտեղ անծուխ ապագա նախընտրողները կարող են վայելել իրենց  հանգիստը, օգտակարը համատեղել հաճելիի հետ` շփվել ընկերների,  IQOS օգտագործողների հետ, կիսվել տպավորություններով և լավ ժամանակ անցկացնել:

Խանութ սրահի ինտերիերի լուծումները պատկանում են MACH ARCHITEKTUR GMBH ընկերությանը։ Դիզայնը մինիմալիստական է` բնական փայտի տարրերով։ Ֆոնային լուսավորությունը և երանգավորումը՝  ժամանակակից ու հարամարավետ տեսք են հաղորդում IQOS սրահին։

Բացման արարողությանը ներկա էին ինչպես սկսնակ, այնպես էլ արդեն IQOS մշտական օգտագործողները, այդ թվում` նաև դերասան Բաբկեն Չոբանյանը։

Դերասանը Ittrend-ի հետ կիսվեց իր տպավորություններով և նշեց, որ IQOS-ին անցնելուց հետո էական փոփոխություններ կան ինքնազգացողության ու տրամադրության մեջ։ Դերասանը հավելեց, որ իր բոլոր  ծանոթներին ու ընկերներին խորհուրդ է տալիս հենց այս արտադրանքը։

Սյուզան Թոսունյան