Netflix-ում խափանումներ են. ուղիղ հեռարձակումները չեն աշխատում

Ուղիղ հեռարձակումների առցանց Netflix ծառայության աշխատանքներում այս գիշեր տեղի են ունեցել խափանումներ, հաղորդում է The Independent-ը։ Աշխարհի տարբեր ծայրերից օգտատերերը չեն կարողացել դիտել տեսանյութեր, քանի որ, կայք մուտք գործելիս, հանդիպել են սխալմունքների։  Այս խնդրին բախվել են օգտատերեր ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Բրազիլիայից, Նիդեռլանդներից, Գերմանիայից, Լեհաստանից, Ավստրիայից, Իտալիայից, Հունաստանից։ Նույն խափանումները տեղի են ունեցել նաև Netflix-ի բջջային հավելվածում։

Ընկերության մամուլի ծառայությունը հաստատել է այս տեղեկատվությունը, սակայն խափանման պատճառը դեռևս հայտնի չէ։

Մայիս ամսին Netflix-ը դարձել է ամենաթանկ մեդիաընկերությունը, որի շուկայական արժեքը բարձրացել է մինչև 153 մլրդ ԱՄՆ դոլար։ Դեռևս տարեսկզբին ընկերության բաժնետոմսերն աճել են ավելի քան 80 %-ով։