Google ընկերությունը պատրաստվում է թողարկել իր Pixel սմարթֆոնների երրորդ սերունդը: Ի դեպ՝ ընկերությունը մեծ հույսեր է կապում նորույթների հետ:
Մինչ այս հայտնի տվյալներով սմարթֆոնները չեն առանձնանում ընդհանուրի մեջ և կոտրել կարծրատիպներն ու թրենդները դրանց չի հաջողվի: Չնայած դրան սմարթֆոններն ունեն բոլոր ժամանակակից գործառույթները:
Pixel-ի երրորդ սերունդը դեռ ստեղծման փուլում է և Google-ը չի շտապում կիսվել գաղտնիքներով:
Վերջին տվյալներով Pixel 3 և Pixel 3XL մոդելները կստանան անլար լիցքավորման հնարավորություն: Այս մասին հայտնել էXDA Developers ֆորումի մասնակիցը՝ meraz9000 նիկով օգտատերը:
Ըստ նրա, բացի անլար լիցքավորման հնարավորությունից սմրաթֆոնը կստանա նաև Android P նոր օպերացիոն համակարգ: