Twitter-ի հավելվածը դադարել է աշխատել Windows օպերացիոն համակարգում

Այս տարի Twitter սոցիալական ցանցը հայտարարել էր, որ սոցցանցի հավելվածը դադարելու է գործել  Windows 10 Mobile և  Windows Phone 8.1 օպերացիոն համակարգերում:

Բացի այդ, այս համակարգերի օգտատերերը չեն կարողանա օգտվել  Twitter lite ծառայությունից, որն ընկերությունը թողարկել է վերջերս:  Twitter lite-ը աշխատում է նոր  PWA-հարթակի վրա, որը  չի գործում Internet Explorer-ում կամ  Edge-ում՝ Windows-ի հին տարբերակներում: Այս համակարգերում հնարավոր է բացել միայն միկրոբլոգի հին տարբերակը, որտեղ հնարավոր չի լինի թվիթ հրապարակել:

Հավանական է` մոտ ժամանակում վերաթողարկվի հավելվածի հին տարբերակը, որպեսզի լուծվի այս խնդիրը:

Հիմա Windows Phone 8.1 / Windows 10 Mobile համակարգերի օգտատերերը պետք է տեղափոխվեն այլ հարթակներ, քանի որ ընկերությունը որոշել է վերջնականապես դադարեցնել աշխատանքը դրանց հետ: