Twitter-ը Աշխարհի խաղերին ընդառաջ նոր էմոջիներ է գործարկել

Twitter-ը Աշխարհի խաղերին ընդառաջ նոր էմոջիներ է գործարկել

Twitter-ը ՌԴ-ում Ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ էմոջի է գործարկել: Եթե օգտատերը հեշթեգով մուտքագրում է հավաքականի անունը, ապա սոցցանցը ինքնաբերաբար էմոջին կցում է այդ հեշթեգին:

#WorldCup (Աշխարհի գավաթ) հեշթեգին համապատասխանում է աշխարհի գավաթի խորհրդանիշի տեսքով էմոջին: Առաջնության պաշտոնական թալիսմանի՝ Զաբիվակա գայլի հեշթեգին #Zabivaka համապատասխանում է գայլի գլխով էմոջին: Թիմերից յուրաքանչյուրի՝ երեք տառերից բաղկացած հեշթեգին կապվում է համապատասխան դրոշի էմոջին: Օրինակ, #RUS հեշթեգին համապատասխանում է Ռուսաստանի դրոշով էմոջին:

Ֆուտբոլի աշխարհի գավաթը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում: