ԱՄՆ-ն նոր սուպերհամակարգիչ ունի

ԱՄՆ-ում շահագործման է հանձնվել նոր Summit սուպերհամակարգիչը, որը երկու անգամ ավելի հզոր է, քանի իր մրցակիցները: Այս համակարգչի արտադրողականությունը հասնում է մեկ վայկրյանում 200 հազար տրիլիոն գործողության։

Չինական Sunway Taihu Light սուպերհամակարգիչը զիջում է իր դիրքերն այս հարցում։

Summit-ը հիմնականում կաշխատի աստղաֆիզիկայի, քաղցկեղի հետազոտությունների և  համակարգային կենսաբանության բնագավառում:

Սուպերհամակարգիչը գտնվում է Թենեսիսի Օք Ռիջ ազգային լաբորատորիայում: Այն մշակվել է IBM-ի և NVIDIA գրաֆիկական պրոցեսորների արտադրողի հետ համատեղ:

Summit սուպերհամակարգիչը բաղկացած է 4608 սերվերից և ունի ավելի քան 10 պետաբայթ օպերատիվ հիշողություն: Դրա ստեղծումը արժեցել է մոտ 200 մլն դոլար:

2017 թվականին հրապարակված աշխարհի հզոր համակարգիչների ցուցակի համաձայն, ԱՄՆ-ն 500 համակարգիչներից 143-ն ունի, իսկ Չինաստանը՝ 202-ը: