Ահաբեկչական կամ վնասաբեր բովանդակությամբ նյութերը կարգելափակվեն նախքան դրանց հրապարակվելը

Dirty blue keyboard with red notice Terror. Terrorism online concept.

GIFCT (Համաշխարհային ֆորում ինտերնետ-ահաբեկչության դեմ պայքարում) ընկերությունների խումբը հայտարարել է, որ հատուկ տվյալների բազայում ավելացել է ահաբեկչական բովանդակությամբ 88 000 գրառում:

Ընկերությունը հայտարարել է, որ տարվա վերջում արգելափակված կոնտենտի թիվը կհասնի 100 000-ի, որը նույնիսկ «գերազանցում է իրենց սկզբնական նպատակները»: Այս մոտեցման շնորհիվ ահաբեկչական տեքստերը և տեսանյութերը կարող են արգելափակվել նույնիսկ մինչև նյութի հրապարակումը:

GIFCT-ը ստեղծում է ընդհանուր տվյալների բազա, որտեղ բոլոր շահագրգիռ ընկերությունները կարող են ավելացնել իրենց վտանգավոր գրառումները: Վերջին մի քանի ամիսներին այդ բազայում ավելացվել է 4734 հազար գրառում: Դրանց թիվը զգալիորեն կաճի, երբ բազան դուրս կգա բետա-փորձարկման փուլից: Ի դեպ` այս խմբում ընդգրկված են  Google, Facebook, Microsoft, Youtube և Twitter ընկերությունները։

GIFCT-ի համահիմնադիրները նշում են, որ իրենք աջակցում են փոքր ընկերություններին, որոնք չեն կարող ունենալ իրենց հարթակներում վնասակար նյութերի տարածման հետ կապված ռեսուրսներ: GIFCT-ի հիմնադրման պահից ներկայացուցիչների հետ կապվել են ավելի քան 70 ընկերություններ: