Արհեստական ինտելեկտին սովորեցրել են պատի միջով ճանաչել մարդկանց գործողությունները

Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի ինժեներների թիմը ներկայացրել է  սարք, որը կարողանում  է պատի միջով  հետևել մարդու շարժումներին և ճանաչել դրանք: Գիտնականները հայտարարել են, որ հպարտ են, քանի որ կարողացել են փոքր սարքի մեջ տեղավորել բավական շատ գործառույթներ:

Սարքը ստացել է  RF-Pose անվամումը: Ալգորիթմին սովորեցնելու համար գիտնականները օգտագործել են այնպիսի տվյալներ, որոնք հավաքել են ռադիոտեղորոշիչի և տեսախցիկի օգնությամբ: Այսպիսով, նրանք ֆիքսել են  մարդկանց քայլվածքը, նրանց զրույցը, տարբեր իրավիճակներում դիրքերը: Տվյալները նրանք փոխակերպել են  սարքի կողմից ընկալվող մոդելի: Այսպես նա  սովորել է կապ ստեղծել ռադիոտեղորոշիչի փոխանցած տեղեկատվության և մարդկանց գործողությունների միջև: