Apple-ը արգելում է ստեղծել մայնինգ հավելվածներ

Apple-ը  արգելում է ստեղծել մայնինգ հավելվածներ

Apple ընկերությունը նոր կանոնակարգ է թողարկել  ծրագրավորողների համար: Թարմացված տարբերակի կարևոր կետերից մեկը վերաբերում է  կրիպտոարժույթներին:

Սա առաջին անգամ է, երբ ընկերությունը բարձրաձայնում  է կրիպտոարժույթների  և դրանց գործածման մասին: Ընկերությունը խստորեն արգելել է ստեղծել հավելվածներ, որոնք մայնինգի հնարավորություն կտան: Բացի այդ ստեղծված հավելվածները չպետք է թույլ տան, որպեսզի որոշակի գործողություններ կարողանան ակտիվացնել կրիպտոարժույթների միջոցով: Apple-ը նման որոշում էր կայացրել այն բանից հետո, երբ որոշ հավելվածներում ստեղծողները առաջարկում էին հատուկ ֆունկցիաներ հեռախոսի մեջ մայնինգ թույլատրելու պայմանով:

Ընկերության նոր կանոնակարգը պարտադրում է հավելված ստեղծողներին այնպիսի արտադրանք ներկայացնել, որոնք էներգախնայող կլինեն, չեն տաքացնի հեռախոսը և չեն ծանրաբեռնի պրոցեսորը:

Թեգեր: app, Apple, new rules