GSU MOBILE բջջային հավելվածը կպատմի ամեն ինչ Գավառի պետական համալսարանի մասին

GSU MOBILE բջջային հավելվածը կպատմի ամեն ինչ Գավառի պետական համալսարանի մասին

Գավառի պետական համալսարանը գործարկել է «GSU Mobile» բուհական կրթական բջջային հավելվածը։ Եռալեզու բջջային հավելվածը փոխգործակցում է ԳՊՀ պաշտոնական կայքի հետ և հնարավորություն է տալիս մոբայլ հարթակի միջոցով ստանալու անհրաժեշտ տեղեկատվություն Գավառի պետական համալսարանի մասին։ Հավելվածի ստեղծման գործում բուհի հետ համագործակցել է  Luseen Mobile ընկերությունը։ Պարզելու համար, թե ինչ նորություններ ու նորարարություններ են ընդգրկվել հավելվածում Ittrend.am–ը զրուցեց ընկերության համահիմնադիր, ԳՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի վարիչ Վարազդատ Ավետիսյանի հետ։

–Ի՞նչ է իրենից ներկայացնում հավելվածը:

–GSU Mobile բուհական կրթական բջջային հավելվածը հնարավորություն է տալիս մոբայլ հարթակի միջոցով ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն Գավառի պետական համալսարանի մասին։ Հավելվածի միջոցով կարելի է հետևել համալսարանական նորություններին, ծանոթանալ դասացուցակներին, քննաշրջանի և լուծարային շրջանի ժամանակացույցերին, օգտվել համալսարանի կողմից տրամադրվող ծառայություններից։

–Որո՞նք են նոր հավելվածի հիմնական  գործառույթները։

–GSU Mobile հավելվածը համագործակցում է համալսարանի պաշտոնական կայքի հետ www.gsu.am։ Այն նախատեսված է համալսարանի ուսանողական, պրոֆեսորադասախոսական, վարչական համակազմի, ինչպես նաև արտաքին շահեկիցների համար։ Հավելվածը եռալեզու է և աշխատում է նաև ոչ առցանց (offline) ռեժիմում։

–Որո՞նք են թիրախային խմբերը՝ ո՞ւմ համար է նախատեսված այն:

–Հավելվածում առկա ծանուցումների (notifications) համակարգը հնարավորություն է տալիս ստանալ ծանուցումներ համալսարանական իրադարձությունների, միջոցառումների վերաբերյալ։ Հավելվածում տեղակայված է նաև ԳՊՀ հեռախոսահամարների տեղակատուն, ինչը թույլ է տալիս անմիջապես հեռախոսով զանգ կատարել։ Գործիքի միջոցով կարելի է մուտք գործել ԳՊՀ էլեկտրոնային ուսուցման համակարգ, սոց․ ցանցերում համալսարանի պաշտոնական էջեր, ինչպես նաև կիսվել ինֆորմացիայով (share) տարբեր հարթակներում` facebook, viber, email, telegram և այլն։

–Ի՞նչ լուծումներ է առաջարկում հավելվածը:

–Հավելվածում ներկայացված են նաև համալսարանի կառուցվածքը, առաջարկվող կրթական ծառայությունները, գործող ֆակուլտետները, ուսանողական ինքնակառավարման մարմինները և այլն։

–Քանի՞ բաժին ունի և որո՞նք են դրանք:

–Հավելվածը բաղկացած է 12 հիմնական բաժիններից՝

  1. Նորություններ
  2. Հայտարարություններ
  3. Դասացուցակ
  4. Քննաշրջան
  5. Ֆակուլտետներ
  6. E-learning
  7. Կրթություն
  8. Մեր մասին
  9. Ուսանողական կյանք
  10. Սոցիալական ցանցեր
  11. Տեղեկատու
  12. Հավելվածի մասին

–Ինչո՞վ է տարբերվում նախկին՝ 2016-ին թողարկված  տարբերակից։

–Դեռևս 2016-ին թողարկված հավելվածից ունի մի շարք տարբերություններ՝

  • առկա է ինչպես Android, այնպես էլ iOS տարբերակը,
  • փոխգործակցում է համալսարանի նոր պաշտոնական կայքի հետ,
  • եռալեզու է,
  • ունի ներդրված ծանուցումների համակարգ,
  • աշխատում է նաև offline ռեժիմում,
  • առկա է հեռախոսահամարների տեղեկատու՝ զանգ կատարելու հնարավորությամբ
  • մշակված է ժամանակակից Flat դիզայնով։

– Ի՞նչ է նախատեսվում ավելացնել այստեղ։

–Ինչպես ցանկացած այլ տեխնոլոգիական լուծում, ժամանակի ընթացքում հավելվածում ևս կներդրվեն նոր հնարավորություններ, մասնավորապես առցանց հետադարձ կապի հնարավորություն և այլն։

 

GSU Mobile հավելվածը մշակվել է Luseen Mobile ընկերության (www.luseen.com ) կողմից ` ԳՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի մասնակցությամբ: Luseen Mobile-ն ունի թողարկած մի շարք սեփական գաղափարային հավելվածներ՝ «Profi4.me», «Զվարթնոց», «Dram Today», «LuseeNet»:

 

Հարցազրույցը` Սյուզան Թոսունյանի

 

Թեգեր: app, Gavar App, Luseen Mobile