Google Home–ը սովորել է տարբերակել միանգամից 3 հարցում

Google Home–ը սովորել է տարբերակել միանգամից 3 հարցում

Google ընկերությունը հայտարարել է, որ իր սմարթ բարձրախոսները`  Home–ը, թարմացումներ է ստացել և այժմ միաժամանակ կարող են տարբերակել երեք  հրահանգ։

Որպեսզի դեվայսը կատարի հրահանգները, պետք է դրանք կապակցել իրար «և» շաղկապով։

Օրինակ` որպեսզի բարձրախոսը ննջասենյակում միացնի լույսն ու ստուգի սենյակի ջերմաստիճանը, պետք է հրահանգել այսպես` “Ok, Google, ստուգիր ննջասենյակի ջերմաստիճանը և միացրու լույսը”։

Ներկա պահին գործառույթը հասանելի է միայն ԱՄՆ–ի, Լոնդոնի, Կանադայի և Ավստրալիայի  բնակիչների համար, քանի որ անգլալեզու է։ Մյուս լեզուներով այն հասանելի կլինի մոտ ժամանակներս։

Հիշեցնենք, որ  Google Home խելացի բարձրախոսները ներկայացվել են 2016 թվականին` Made By Google նախագծի շրջանակում։  2017–ին ընկերությունը մեծացրել է խելացի բարձրախոսների մոդելների շարքը և ստեղծել դրա   Home Max և Home Mini տարբերակները։

Թեգեր: Google, Google Home