Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունիսի 13)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունիսի 13)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Aureus Prime

Գինը՝ 2.99$ – անվճար

Խաղն առաջարկում է մարզել հիշողությունը։ Մտապահեք պատկերների դասավորվածությունը, որովհետև լույսը խամրելու է և դուք պետք է հիշողությամբ դասավորեք պատկերներն իրենց տեղերով։

Lineup – Football Squad 

Գինը՝ 0.99$ – անվճար

Կառուցեք ձեր երազանքների թիմն այս հավելվածի միջոցով։ Հավելվածը թույլ է տալիս ոչ միայն տեսնել, թե որ ֆուտնոլիստը ինչ դիրքում է խաղում, այլ նաև փոփոխել դրանք ու ստեղծել սեփական նախասիրություններին հարիր թիմ։

VBA Guide For Excel

Գինը՝ 1.99$ – անվճար

Սովորեք Exel–ի հիմնական գործառույթները այս հավելվածի միջոցով։ Այն իր մեջ ներառում է 25 բացատրական էջ, որոնք կօգնեն հեշտությամբ յուրացնել գործիքի հնարավորությունները։